Մասնգաիտացիր որպես C# ծրագրավորող

  • Դասընթաց
  • Հուլիս
  • 4 ամիս
  • Միջանկյալ

4 ամիս տևողությամբ այս դասընթացում կմասնագիտանաք որպես C# ծրագրավորող ինչպես նաև կիրականացնեք իրական նախագծեր օգտագործելով .NET Framework-ը։ Այս դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն ծրագրավորման բազային գիտելիքն, կարողանում են աշխատել փոփոխականներով, զանգվածներով, ֆունկցիաներով կամ ցիկլերով։

Դասախոս
Ալեքսանդր Սարգսյան
Senior C# Developer - Epam
Alexandr Sargsyan
  • Դարձիր Մասնագետ
  • Դասընթացի Ծրագիր

Ո՞ւմ համար է նախատեսված այս դասընթացը

Նրանց համար, ովքեր ունեն ծրագրավորման նախնական գիտելիքներ և ցանկանում են դառնալ C# ծրագրավորող։

Ինչպե՞ս և ե՞րբ են անցկացվում դասընթացները

Գրաֆիկ - Դասերը անցկացվում են աշխատանքային օրերին, շաբաթը 3 անգամ, երեկոյան ժամերին:
Պրակտիկա - Սեմինարների ընթացում դուք կատարում եք պրակտիկ աշխատանքներ, ինչպես նաև տնային առաջադրանքներ:
Աջակցություն - Ուսումը երբեք հեշտ չի տրվում, այնպես որ ձեզ կուղեկցեն մասնագետների, համակարգողների և դասավանդողների մի ամբողջ թիմ: Ոլորտի մասնագետներին միշտ կարող եք ցանկացած հարց ուղղել, ինչպես նաև վերապատրաստման ընթացքում լրացուցիչ խորհուրդներ և աջակցություն ստանալ:

Ի՞նչ հմտություններ են պետք դասընթացը հաջողությամբ ավարտելու համար

Անհրաժեշտ է, որ լինեք համացանցից վստահ օգտվող, չունենաք դժվարություններ տարբեր ծառայություններից օգտվելու և համակարգչային ծրագիր տեղադրելու հարցում: Դուք պետք է սիրեք մաթեմատիկան և տրամաբանությունը, լինեք չափազանց ուշադիր և աշխատասեր: Դասընթացին մասնակցությունը պլանավորելիս լավ ինքնակազմակերպվեք և մի վախեցեք դժվարություններից: Մի թաքցրեք խնդիրները և պատրաստ եղեք օգնության դիմել, երբ դրա կարիքը կունենաք:

Ինչպե՞ս է կազմակերպվում պրակտիկան

Դասերի ընթացքում դուք ստանում եք գործնական առաջադրանքներ` ձեռք բերված տեսական գիտելիքներն ամրապնդելու համար: Ավարտված աշխատանքը գնահատվում է, դասախոսը նշումներ է անում և մանրամասն մեկնաբանում. ի՞նչն է լավ, ի՞նչն է վատ, ինչի՞ վրա է պետք աշխատել և այլն: Գործնական առաջադրանքները կատարվում են իրական մակետների հիման վրա:

Արդյո՞ք օգնում ենք շրջանավարտներին աշխատանքի անցնելու հարցում

Tech42-ը իր շրջանավարտներին տալիս է բազմաբնույթ աջակցություն աշխատանք գտնելու գործում: Մեր HR խորհրդատուն օգնում է ճիշտ կազմել ռեզյումե : Աշխատանքային փորձի բացակայության դեպքում, անգամ, տալիս է առաջարկություններ այն մասին, թե ինչպես աշխատանք փնտրել և պատրաստվել հարցազրույցի: Եվ քանի որ յուրաքանչյուր դեպք յուրովի է դիտարկվում, շրջանավարտները հնարավորություն ունեն անձամբ շփվել խորհրդատուի հետ և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Tech42-ը համագործակցում է նաև այն ընկերությունների հետ, որոնք պատրաստ են ապահովել մեր շրջանավարտներին աշխատանքով կամ պրակտիկայով:

Դասընթացի ավարտին

Դասընթացը բարեհաջող ավարտած ուսանողների թեկնածությունները կառաջադրվեն գործընկեր կազմակերպություններում աշխատանքի անցնելու նպատակով։

  • DotNet Framework Fundamentals
  • Introduction to CLR
  • C# Language Concepts
  • OOP in C#. Classes, interfaces, methods, properties, implementation details
  • Relational and non-relational DBMS
  • SQL Language fundamentals
  • Network Programming fundamentals
  • Parallel Programming fundamentals
  • Web Services: Monolitic and micro-service architecture
  • .Net Core Intro (ASP.NET Core, ...)
  • Containers and DotNet
  • Final Project
Ընդունելությունը մինչև Հուլիսի 15-ը