Սովորիր iOS ծրագրավորումը զրոյից

  • Դասընթաց
  • Ապրիլ
  • 2 ամիս
  • Սկսնակ

2 ամիս տևողությամբ այս դասընթացում կսովորեք iOS ծրագրավորման բոլոր անհրաժեշտ հիմունքային գիտելիքները, ինչպես նաև կստեղծեք ձեր առաջին mobile հավելվածը։

Դասախոս
Հովակ Դավթյան
iOS Developer - STDev
Hovak Davtyan
  • Դասընթացի Ծրագիր
  • Դարձիր Մասնագետ
Դասախոսություն

Apple ընկերության պատմությունը, էկոհամակարգը, Apple համակարգերի ծրագրավորում

Կանդրադառնանք տեղեկատվական տեխնոլոգիաների, հատկապես Apple ընկերության պատմությանը։
Կխոսենք Apple համակարգերի ծրագրավորման անցյալի և ներկայի մասին, այնուհետև կքննարկենք դասընթացին առընչվող տարբեր հարցեր, ինչպիսիք են գնահատման համակարգը, կարճ թեստերը, հանձնարարությունները և այլն։

Գործնական

Տարրական գրելաոճ (basic Syntax), պարզ տիպեր (primitives), փոփոխականներ (variables) և հաստատուններ (constants), տիպերի որոշում, (type inference) ֆունկցիաներ և ցիկլեր։

Նախ կծանոթանանք Xcode ծրագրային միջավայրի հետ, այնուհետև կուսումնասիրենք լեզվի պարզագույն տիպերի (Int, Bool, Float, String և այլն), հաստատունների և փոփոխականների գրելաձևերը։ Կբացահայտենք, թե ինչպես է աշխատում Swift-ի թերևս ամենակարևոր հնարավորություններից մեկը՝ տիպերի որոշումը։ Վերջում միասին կգրենք Ձեր առաջին ֆունկցիաները և ցիկլերը։
Հանձնարարություն.
Անհրաժեշտ կլինի ծրագրավորման միջոցով լուծել սկսնակների համար նախատեսված մի քանի խնդիրներ։

Դասախոսություն

Ծրագրավորման ներածություն
Apple Foundation framework

Հպանցիկ կանդրադառնանք ծրագրավորման հայտնի տարատեսակներին, այդ թվում պրոցեդուրալ, ֆունկցիոնալ, օբյեկտ-օրիենտացված և պրոտոկոլ-օրիենտացված ծրագրավորմանը, կձևավորեք օբյեկտի և կլասսի մասին Ձեր սկզբնական պատկերացումները։ Կծանոթանանք նաև iOS ծրագրավորողների օգտագործած՝ կարևորագույն Foundation Framework գրադարանին։
Հանձնարարություն։
Անհրաժեշտ կլինի ծրագրավորել մի քանի պարզ կլասսեր և կիրառել դրանք։

Գործնական

MVC, UIKit, պարզ iOS հավելված։

Սկզբում կխոսենք, թե ինչ են իրենցից ներկայացնում հավելվածն ու UIKit գրադարանը, ինչպես է պետք խմբավորել հավելվածի տարբեր բաղադրիչները՝ MVC կառուցվածքի միջոցով, այնուհետև կստեղծենք շատ պարզ հավելված, կկոմպիլացնենք և կաշխատեցնենք այն։
Հանձնարարություն։
Անհրաժեշտ կլինի լսարանում սկսած ծրագրի վրա մի քանի բան ավելացնել։

Դասախոսություն

Կլասս, Ստրուկտուրա, Պրոտոկոլ, Փակում(Closure), հիշողության հիմունքներ

Կխորացնենք օբյեկտ-օրիենտացված ծրագրավորման Ձեր գիտելիքները, կպարզենք թե ինչ հիմնական տիպեր են հասանելի Swift-ում, ինչպես է Swift-ը աշխատում հիշողության հետ, և կծանոթանանք հիշողության օգտագործման հղումային և արժեքային մոդելների հետ (reference types and value types)։
Հանձնարարություն։
Պետք է ինքնուրույն սկսեք ծրագրավորել հավելված, այն կշարունակենք լսարանում։

Գործնական

Օբյեկտ օրիենտացված ծրագրավորում և ոչնչական(optionals)

Կգրենք մեր առաջին կլասսը և ստրուկտուրան, կխոսենք օբյեկտի ստեղծման և կյանքի ցիկլի նրբությունների մասին։ Կսկսենք ծանոթանալ Swift-ում սկսնակների համար ամենադժվարամատչելի հասկացություններից մեկի՝ ոչնչական տիպերի հետ։ Վերջում կաշխատենք հանձնարարված հավելվածի վրա։
Հանձնարարություն։
Կսկսեք աշխատել ավարտական հավելվածի վրա։

Դասախոսություն

Ոչնչական(optionals), տվյալների կառուցվածքներ(data structures) և հավաքածուներ(collections)

Կանդրադառնանք ոչնչականներին և դրանց կիրառման հմտություններին, այնուհետև կծանթանաք որոշ տվյալների կառուցվածքների, ինչպիսիք են զանգվածը, գրադարանը և տիրույթը (array, dictionary, set).
Հանձնարարություն։
Կշարունակեք աշխատել ավարտական հավելվածի վրա։

Գործնական

Ծրագրավորման հիգիենա և մեր վերջին հավելվածը

Կխոսենք, թե ինչպես է պետք գրել կոդ, որպեսզի այն լինի կոկիկ և որակյալ։ Այնուհետև կանցկացնենք այս դասընթացի վերջին գործնական դասը. կսկսենք նոր հավելված և կավարտենք այն՝ օգտագործելով մեր ողջ գիտելիքը։
Հանձնարարություն։
Վերջացնել ավարտական հավելվածը։

Ամփոփում

Կամփոփենք դասախոսությունը, այնուհետև ավարտական հավելվածները, կխոսենք Apple ծրագրավորման ապագայի՝ SwiftUI և Combine տեխնոլոգիաների մասին, կքննարկենք, թե ինչ հետագա քայլեր է պետք ձեռնարկել ավելի լավ և հմուտ ծրագրավորող դառնալու համար։ Վերջում կներկայացնենք որոշ մանրամասներ մեր առաջարկած միջանկյալ դասընթացից։

Ո՞ւմ համար է նախատեսված այս դասընթացը

  • Նրանց համար, ովքեր չունեն ծրագրավորման նախնական գիտելիքներ և ցանկանում են դառնալ iOS ծրագրավորող։

Ինչպե՞ս և ե՞րբ են անցկացվում դասընթացները

Գրաֆիկ - Դասերը կանցկացվեն շաբաթը 2 անգամ` 2 ժամ տևողությամբ դասախոսություն երեկոյան աշխատանքային որևէ օր և 4 ժամ գործնական շաբաթ կամ կիրակի օրերին:
Պրակտիկա - Սեմինարների ընթացում կատարվելու են պրակտիկ աշխատանքներ, ինչպես նաև տնային առաջադրանքներ:
Աջակցություն - Ուսումը երբեք հեշտ չի տրվում, այնպես որ ձեզ կօգնեն մասնագետների, համակարգողների և դասավանդողների մի ամբողջ թիմ: Ոլորտի մասնագետներին միշտ կարող եք ցանկացած հարց ուղղել, ինչպես նաև վերապատրաստման ընթացքում լրացուցիչ խորհուրդներ և աջակցություն ստանալ:

Ի՞նչ հմտություններ են պետք դասընթացը հաջողությամբ ավարտելու համար

Անհրաժեշտ է, որ լինեք համացանցից վստահ օգտվող, չունենաք դժվարություններ տարբեր ծառայություններից օգտվելու և համակարգչային ծրագիր տեղադրելու հարցում: Դուք պետք է սիրեք մաթեմատիկան և տրամաբանությունը, լինեք չափազանց ուշադիր և աշխատասեր: Դասընթացին մասնակցությունը պլանավորելիս լավ ինքնակազմակերպվեք և մի վախեցեք դժվարություններից: Մի թաքցրեք խնդիրները և պատրաստ եղեք օգնության դիմել, երբ դրա կարիքը կունենաք:

Ինչպե՞ս է կազմակերպվում պրակտիկան

Դասերի ընթացքում դուք ստանում եք գործնական առաջադրանքներ` ձեռք բերված տեսական գիտելիքներն ամրապնդելու համար: Ավարտված աշխատանքը գնահատվում է, դասախոսը նշումներ է անում և մանրամասն մեկնաբանում. ի՞նչն է լավ, ի՞նչն է վատ, ինչի՞ վրա է պետք աշխատել և այլն: Գործնական առաջադրանքները կատարվում են իրական մակետների հիման վրա:

Դասընթացի ավարտին

Դասընթացը բարեհաջող ավարտած ուսանողները հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսումը iOS-ի խորացված դասընթացում։

Ընդունելությունը մինչև Ապրիլի 15-ը