Մասնագիտացիր որպես Java ծրագրավորող

  • Դասընթաց
  • Փետրվար
  • 4 ամիս
  • Միջանկյալ

4 ամիս տևողությամբ այս դասընթացում կմասնագիտանաք որպես Java ծրագրավորող ինչպես նաև կիրականացնեք իրական նախագծեր օգտագործելով Spring Framework-ը։ Այս դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն բազային գիտելիքներ Java ծրագրավորման լեզվի կամ ավարտել են սկսնակրենի համար նախատեսված դասընթացը։

Դասախոս
Վահե Մկրտչյան
Senior Java Developer - WorkFront
Vahe Mkrtchyan
  • Դարձիր Մասնագետ
  • Դասընթացի Ծրագիր

Ո՞ւմ համար է նախատեսված այս դասընթացը

Նրանց համար, ովքեր ունեն ծրագրավորման նախնական գիտելիքներ և ցանկանում են դառնալ Java ծրագրավորող։

Ինչպե՞ս և ե՞րբ են անցկացվում դասընթացները

Գրաֆիկ - Դասերը անցկացվում են աշխատանքային օրերին, շաբաթը 3 անգամ, երեկոյան ժամերին:
Պրակտիկա - Սեմինարների ընթացում դուք կատարում եք պրակտիկ աշխատանքներ, ինչպես նաև տնային առաջադրանքներ:
Աջակցություն - Ուսումը երբեք հեշտ չի տրվում, այնպես որ ձեզ կուղեկցեն մասնագետների, համակարգողների և դասավանդողների մի ամբողջ թիմ: Ոլորտի մասնագետներին միշտ կարող եք ցանկացած հարց ուղղել, ինչպես նաև վերապատրաստման ընթացքում լրացուցիչ խորհուրդներ և աջակցություն ստանալ:

Ի՞նչ հմտություններ են պետք դասընթացը հաջողությամբ ավարտելու համար

Անհրաժեշտ է, որ լինեք համացանցից վստահ օգտվող, չունենաք դժվարություններ տարբեր ծառայություններից օգտվելու և համակարգչային ծրագիր տեղադրելու հարցում: Դուք պետք է սիրեք մաթեմատիկան և տրամաբանությունը, լինեք չափազանց ուշադիր և աշխատասեր: Դասընթացին մասնակցությունը պլանավորելիս լավ ինքնակազմակերպվեք և մի վախեցեք դժվարություններից: Մի թաքցրեք խնդիրները և պատրաստ եղեք օգնության դիմել, երբ դրա կարիքը կունենաք:

Ինչպե՞ս է կազմակերպվում պրակտիկան

Դասերի ընթացքում դուք ստանում եք գործնական առաջադրանքներ` ձեռք բերված տեսական գիտելիքներն ամրապնդելու համար: Ավարտված աշխատանքը գնահատվում է, դասախոսը նշումներ է անում և մանրամասն մեկնաբանում. ի՞նչն է լավ, ի՞նչն է վատ, ինչի՞ վրա է պետք աշխատել և այլն: Գործնական առաջադրանքները կատարվում են իրական մակետների հիման վրա:

Արդյո՞ք օգնում ենք շրջանավարտներին աշխատանքի անցնելու հարցում

Tech42-ը իր շրջանավարտներին տալիս է բազմաբնույթ աջակցություն աշխատանք գտնելու գործում: Մեր HR խորհրդատուն օգնում է ճիշտ կազմել ռեզյումե : Աշխատանքային փորձի բացակայության դեպքում, անգամ, տալիս է առաջարկություններ այն մասին, թե ինչպես աշխատանք փնտրել և պատրաստվել հարցազրույցի: Եվ քանի որ յուրաքանչյուր դեպք յուրովի է դիտարկվում, շրջանավարտները հնարավորություն ունեն անձամբ շփվել խորհրդատուի հետ և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Tech42-ը համագործակցում է նաև այն ընկերությունների հետ, որոնք պատրաստ են ապահովել մեր շրջանավարտներին աշխատանքով կամ պրակտիկայով:

Դասընթացի ավարտին

Դասընթացը բարեհաջող ավարտած ուսանողների թեկնածությունները կառաջադրվեն գործընկեր կազմակերպություններում աշխատանքի անցնելու նպատակով։

Java Fundamentals
OOP
  • Core principles
  • package
  • class
  • Instance variables, constructors, and methods, this keyword
  • Visibility modifiers (public, private, package, just mention protected)
  • Instantiation
  • Method overloading
  • Class variables and methods
  • Java SE intro
  • Wrapper classes
Inheritance
  • Superclass, subclass
  • Protected
  • Method overriding, Super keyword
  • equals, hashCode
Interfaces
Polymorphism
Nested Classes
Exceptions
Enumerations
Generics
Streams
Lamda expressions
Collections
  • Framework overview
  • Lists
  • Hashtable, BST, heap overview
  • Sets
  • Maps
  • Arrays and Collections classes
  • Collections streams
Multithreading
  • Intro
  • Thread creation
  • Thread interference and memory consistency problem
  • synchronized
  • sleep, wait, notify
  • volatile
  • Double Lock Problem
  • Locks, Conditions
  • Executors
  • CountdownLatch, CyclicBarrier
  • Java.util.concurrent overview
  • ExecutorService
Design patterns Spring
  • IoC
  • Container, Application context
  • Bean, bean scope (singleton, prototype, session)
  • Annotation based configuration
Spring MVC
  • Single/Dispatcher controller architecture
  • Simple example overview
SQL
Java Persistence API
Spring integration
Մասնագիտական Կարծիք
  • Ուրախ եմ, որ Հայաստանում գործում է նման բարձր մակարդակի ՏՏ ուսումնական հաստատություն։ Tech42-ը տալիս է այնպիսի տեսական և գործնական պրակտիկ գիտելիքների բազա, որոնք հնարավություն են տալիս շրջանավարտներին ստանալ աշխատանքի առաջարկ առաջատար կազմակերպություններից։

    Արթուր Հարությունյան
    CTO - Idram
  • Tech42-ը RenderForest-ի համար վստահելի գործընկեր է ծրագրավորողների պատրասման հարցում: Բոլոր անցկացվող ծրագրերը ակտուալ են և բավարարում են ընկերությունների պահանջներին: Վստահ եմ, որ ծրագրերը հաջողությամբ ավարտողները իրենց արժանի տեղը կգտնեն աշխատաշուկայում:

    Նարեկ Սաֆարյան
    CEO - RenderForest
  • Tech42-ի մասնագետների պատրաստվածությունը, ինչպես նաև ուսումնական մեթոդաբանությունը արժանի է բարձր գնահատականի։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրը, ով կսովորի Tech42-ում կնկատի այդ որակը։

    Վահրամ Դարբինյան
    CTO - Joomag

Ընդունելությունը մինչև Հունվարի 30-ը