Ի՞նչ ենք հասկանում QA ասելիս
QA-ը IT ընկերության այն մասնագետն է, ով պատասխանատու է պրոդուկտի որակի համար։
Նրա առաջադրանքները ներառում են ծրագրային վարքի համապատասխանությունը և ակնկալիքների վերաբերյալ հետազոտությունը (թեստավորումը կարող է իրականացվել լոկալ համակարգչային ծրագրի, վեբ հավելվածի, ինչպես նաև հեռախոսային հավելվածի համար):
QA-ների պահանջարկը մեծ է, յուրաքանչյուր թիմ ձգտում է ծրագրավորել որակյալ պրոդուկտ ՝ առանց bug-երի (վրիպակների):
Մուտք ՏՏ աշխարհ
QA-ը թիմում պատասխանատու է տեխնոլոգիական արտադրանքի որակի համար:
Tech42-ի կողմից մշակված դասընթացի շնորհիվ այս մասնագիտությունը կարելի է արագ յուրացնել` ընդամենը չորս ամսվա ընթացքում, միաժամանակ ստանալով հետաքրքիր միջազգային նախագծերում աշխատելու հեռանկարներ ։
Ո՞ւմ համար է նախատեսված այս դասընթացը
Նրանց համար, ովքեր`
-
Ցանկանում են QA-ի մասնագիտություն ձեռք բերել
-
Ունեն ծրագրավորման նախնական գիտելիքներ (օրինակ՝ կարողանալ աշխատել փոփոխականներով, ֆունկցիաներով կամ ցիկլերով)։
-
Աշխատում են որպես Manual QA:
Ինչպե՞ս և ե՞րբ են անցկացվում դասընթացները
Գրաֆիկ - Դասերը անցկացվում են աշխատանքային օրերին, շաբաթը 3 անգամ, երեկոյան ժամերին:
Պրակտիկա - Սեմինարների ընթացում դուք կատարում եք պրակտիկ աշխատանքներ, ինչպես նաև տնային առաջադրանքներ:
Աջակցություն - Ուսումը երբեք հեշտ չի տրվում, այնպես որ ձեզ կուղեկցեն մասնագետների, համակարգողների և դասավանդողների մի ամբողջ թիմ: Ոլորտի մասնագետներին միշտ կարող եք ցանկացած հարց ուղղել, ինչպես նաև վերապատրաստման ընթացքում լրացուցիչ խորհուրդներ և աջակցություն ստանալ:
Ինչու՞ պետք է ընտրեմ QA-ի մասնագիտություն
QA-ը յուրաքանչյուր թիմի կարևոր մասն է կազմում, քանի որ նա պատասխանատու է ծրագրային արտադրանքի որակի համար: Դա կարող է լինել կայք կամ վեբ հավելված, ծրագիր համակարգչում կամ բջջային հավելված: Այս բոլոր ապրանքները, թողարկվելուց առաջ, փորձարկվում են QA մասնագետի կողմից : Այս մասնագիտության համար մուտքի շեմը համեմատելիորեն ավելի ցածր է, քան ծրագրավորողների համար, իսկ զարգացումն ու աշխատավարձի հնարավորությունները համեմատելի են ծրագրավորողների հետ:
Արդյո՞ք կհամատասխանի ինձ այս մասնագիտությունը
QA-ի մասնագիտության մեջ կարևոր է հաստատակամությունը, մանրակրկիտ զննման ունակությունը : Դուք աշխատելու եք զարգացման թիմում ծրագրային ապահովման հետ, ուստի կարևոր է, որ դուք ցուցաբերեք հետաքրքրվածություն ՏՏ արդյունաբերության հանդեպ: Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչպես է աշխատում համակարգիչը, ձեր սմարթֆոնը, հավելվածը, ապա այս մասնագիտությունը ձեզ հարմար է:
Ի՞նչ հմտություններ են պետք դասընթացը հաջողությամբ ավարտելու համար
Անհրաժեշտ է, որ լինեք համացանցից վստահ օգտվող, չունենաք դժվարություններ տարբեր ծառայություններից օգտվելու և համակարգչային ծրագիր տեղադրելու հարցում: Դուք պետք է սիրեք մաթեմատիկան և տրամաբանությունը, լինեք չափազանց ուշադիր: Դասընթացին մասնակցությունը պլանավորելիս լավ ինքնակազմակերպվեք և մի վախեցեք դժվարություններից: Մի թաքցրեք խնդիրները և պատրաստ եղեք օգնության դիմել, երբ դրա կարիքը կունենաք:
Ինչպե՞ս է կազմակերպվում պրակտիկան
Դասերի ընթացքում դուք ստանում եք գործնական առաջադրանքներ` ձեռք բերված տեսական գիտելիքներն ամրապնդելու համար: Ավարտված աշխատանքը գնահատվում է, դասախոսը նշումներ է անում և մանրամասն մեկնաբանում. ի՞նչն է լավ, ի՞նչն է վատ, ինչի՞ վրա է պետք աշխատել և այլն: Գործնական առաջադրանքները կատարվում են իրական մակետների հիման վրա:
Արդյո՞ք օգնում ենք շրջանավարտներին աշխատանքի անցնելու հարցում
Tech42-ը իր շրջանավարտներին տալիս է բազմաբնույթ աջակցություն աշխատանք գտնելու գործում: Մեր HR խորհրդատուն օգնում է ճիշտ կազմել ռեզյումե : Աշխատանքային փորձի բացակայության դեպքում, անգամ, տալիս է առաջարկություններ այն մասին, թե ինչպես աշխատանք փնտրել և պատրաստվել հարցազրույցի:
Եվ քանի որ յուրաքանչյուր դեպք յուրովի է դիտարկվում, շրջանավարտները հնարավորություն ունեն անձամբ շփվել խորհրդատուի հետ և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Tech42-ը համագործակցում է նաև այն ընկերությունների հետ, որոնք պատրաստ են ապահովել մեր շրջանավարտներին աշխատանքով կամ պրակտիկայով: